Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ անցած գիշեր Իրանի հետ մեկտեղ իսրայելական ավիահարվածներ են հասցվել Իրաքում և Սիրիայում

14:54, 19.04.2024

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ անցած գիշեր Իրանի հետ միասին իսրայելական ավիահարվածներ են հասցվել Իրաքում և Սիրիայում։

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային հարվածների թիրախ է դարձել Բաղդադում գտնվող շենքը, որտեղ Իրանի կողմից աջակցվող մի քանի խմբավորումներ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներ բարձր մակարդակի հանդիպում էին անցկացնում:

Միաժամանակ, Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իսրայելական ռազմական ավիացիան հարձակվել է Սիրիայի հարավում գտնվող սիրիական հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա, ինչը նյութական վնաս է հասցրել։

Իսրայելն այսօր առավոտյան հրթիռային հարված է հասցրել Իրանին։

Նմանատիպ