Ըստ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության՝ Գիորգի Գախարիան մի քանի օրից կհարցաքննվի Բաթումիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ

16:55, 16.01.2025

Ըստ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության՝ Գիորգի Գախարիան մի քանի օրից կհարցաքննվի Բաթումիում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ քննչական մարմնի կողմից հետաքննության պահանջի համաձայն։

Բացի այդ, ըստ կուսակցության, հունվարի 16-ին ՆԳՆ աշխատակիցները շտապ առգրավել են Գիորգի Գախարիայի հագուստը։

Տեղեկացնենք, որ հունվարի 15-ին Բաթումիում հարձակման է ենթարկվել Գիորգի Գախարիան։ ՆԳՆ-ն հարձակման փաստով հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Նմանատիպ