Նախընտրական ժամանակաշրջանում քաղաքական կուսակցության կողմից պատրաստված հակագովազդը չպետք է գերազանզի գովազդային հոլովակի 25 տոկոսը:
Համապատասխան փոփոխությունը մտցվում է «Ընտրական օրենսգիրք», որը պատրաստել է կառավարող թիմը և աշխատանքային խմբի շրջանակներում ներկայացրել է ընդդիմության կուսակցություններին և քաղաքացիական սեկտորին:
Նախագծում նշված է, որ անթույլատրելի է մեկ ընտրական սուբյեկտի կողմից գովազդային ժամանակի շրջանակներում այնպիսի գովազդային հոլովակի պատրաստում և հեռարձակողների կողմից դրանց ցուցադրում, որը ծառայում է ընտրական այլ սուբյեկտի քարոզչական նպատակներին: