Ընթանում ենք մոտավոր այն կանխատեսումներով, որը սահմանված էր մեր սցենարներից մեկով, դեռևս Վրաստանում վարակի պայթյուն չի գրանցվում. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման և հասարակական առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում ներկայումս գրանցված է կորոնավիրուսի 54 դեպք:
«Մենք գիտենք բոլորի ծագումը, վերահսկում ենք համավարակի կապերը, իրականացվում է խորը ուսումնասիրություն, հատկապես վերջին հինգ դեպքերինը, որոնք հաստատվել են լուսաբացին: Այստեղից երեքը հաստատվել է Լուգարի լաբորատորիայի կողմից, մեկը Բաթումիում, իսկ մեկը Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է երեք մարդ:
«Դուք գիտեք, որ Վրաստանում երեք հիվանդ արդեն բուժվել է: Մեկը ապաքինվել էր օրեր առաջ, իսկ մնացած երկուսը վերջին 24 ժամվա ընթացքում: Նրանք բուժվել են, սակայն բոլորը պետք է երկու շաբաթվա ընթացքում լինեն ինքնամեկուսացման ռեժիմում»,- հայտարարել է Գամղրելիձեն:
Բացի այդ, Գամղրելիձեի խոսքով, այսօրվա դրությամբ 2 712 մարդ գտնվում է կարանտինում, իսկ 2 683-ը ինքնամեկուսացման մեջ:
Գամղրելիձեի հայտարարությամբ, այս պահին Վրաստանում վարակի պայթյուն չի գրանցվում: