Ընթանում է Ռուսթավիում բնակարան ստանալու պահանջով փախստական ընտանիքների դիմումների գրանցումը
Ընթանում է Ռուսթավիում բնակարան ստանալու պահանջով փախստական ընտանիքների դիմումների գրանցումը

Փախստականների, էկո-միգրանտների և ապրուստի միջոցներով ապահովման գործակալությունը սկսել է փախստական ընտանիքների դիմումների ընդունումը՝ Ռուսթավիում բնակարան ստանալու համար:

Գործակալության տնօրեն Ջաբա Սիրբիլաձեի խոսքերով, աշխատանքներ են տարվում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու ուղղությամբ, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում տեղահանված ընտանիքները բնակարաններով ապահովվեն։

Փախստական ընտանիքներին վերաբնակեցնելու նպատակով շինարարական աշխատանքներ են ընթանում նաև մարզերում։ Մոտ ապագայում Ռուսթավի քաղաքում՝ 18-րդ միկրոշրջանի մոտ, որտեղ երկու հեկտար հողատարածք է հանձնվել փախստականների գործակալությանը, 800 փախստական ընտանիքի համար կկառուցվի ժամանակակից ստանդարտների բնակելի համալիր, և փախստական ընտանիքները կստանան նոր կապիտալ վերանորոգված բնակարաններ:

Ռուսթավի քաղաքում բնակարան ստանալու համար փախստական ընտանիքները կարող են դիմել երկրի ցանկացած արդարադատության տուն մինչև ապրիլի 1-ը։

Հայտերն ընդունվում են նաև Գործակալության տարածքային գրասենյակներում։

Այս փուլում Թբիլիսիում, Ռուսթավիում, Քվեմո Քարթլիում և Կախեթիում գրանցված փախստական ընտանիքները կկարողանան հայտ լրացնել Ռուսթավիում բնակարան ստանալու խնդրանքով։

Տեղեկությունը տարածում է փախստականների գործակալության մամուլի ծառայությունը։