Ընտանիքի անդամին սպառնալու մեղադրանքով ձերբակալել են պարեկային ոստիկանության դեպարտամենտի նախկին պետին Դավիթ Ցինարիձեին

Տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատեցին ՆԳՆ-ն մամլո ծառայությունից:

Գերատեսչության տվյալներով՝ հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 151-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը նախատեսում է սպառնալիքներ ընտանիքի անդամի դեմ:

Դավիթ Ցինարիձեին պարեկային ոստիկանության դեպարտամենտի պետի պաշտոնից ազատել են 2015 թվականին: