Ընդդիմությունը կրկին սկսել է խոսել, որ չեն պատրաստվում վճարել գրավը, որով չեզոքանում է այն ֆասադային փաստարկը, որ գործընթացը քաղաքականացված էր. Ռատի Իոնաթամիշվիլի
Ընդդիմությունը կրկին սկսել է խոսել, որ չեն պատրաստվում վճարել գրավը, որով չեզոքանում է այն ֆասադային փաստարկը, որ գործընթացը քաղաքականացված էր. Ռատի Իոնաթամիշվիլի

Դատախազության երեկվա հայտարարությունից հետո ընդդիմությունը կրկին սկսեց խոսել այն մասին, որ նրանք չեն պատրաստվում վճարել գրավը», – այս մասին Նիկա Մելիայի գործի կապակցությամբ հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Ռատի Իոնաթամիշվիլին:

Ըստ նրա, դրանով ընդդիմությունն իրեն ամբողջովին մերկացրել է:

«Ընդդիմությունն իրեն ամբողջովին մերկացրեց, երբ դատախազության երեկվա հայտարարությունից հետո նրանք նորից սկսեցին խոսել այն մասին, որ չեն պատրաստվում վճարել գրավը: Դրանով նրանք նույնիսկ չեզոքացնում են ֆասադային փաստարկը, որ գործընթացն ուներ քաղաքական դրդապատճառներ: Հիմա էլ պարզվեց, որ դա այդպես չէ: Ընդդիմության նոր կարգախոսը կլինի. «Ես չեմ վճարելու, ինձ չեն ազատելու», սակայն եթե նա չվճարի, նրան չեն ազատի», – հայտարարել է Ռատի Իոնաթամիշվիլին:

Դատախազությունը պատրաստ է դիմել դատարանին ՝ Նիկա Մելիայի կողմից գրավը վճարելու դեպքում կալանքը գրավով փոխարինելու համար: