Էգզիթփոլների տվյալներով, Բելառուսի նախագահական ընտրություններում 79,7 տոկոս ձայներով առաջատարը Ալեքսանդր Լուկաշենկոն է
Էգզիթփոլների տվյալներով, Բելառուսի նախագահական ընտրություններում 79,7 տոկոս ձայներով առաջատարը Ալեքսանդր Լուկաշենկոն է

Էգզիթփոլների տվյալներով, Բելառուսում կայացած նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 79,7%-ը: Նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հավաքել է ձայների`6,8%:

Էգզիթփոլը «Միր» հեռուստատեսության պատվերով իրականացրել է սոցիոլոգիական հետազոտությունների երիտասարդական լաբորատորիան:

Բելառուսում ընտրատեղամասերը պետք է փակվեին տեղական ժամանակով 20:00-ին, սակայն մամուլը գրում է, որ Մինսկի որոշ ընտրատեղամասերում օրվա վերջում գոյացել են հերթեր, իսկ tut.by կայքը գրում է, որ որոշ ընտրատեղամասերում չեն եղել բավարար քվեաթերթիկներ:

Միևնույն ժամանակ, լրատվամիջոցների հաղորդմամբ, Մինսկի կենտրոնում պարեկում են ոստիկանական ուժերը, ինչպես փակ է մի քանի մետրոկայան: