Ձյուդո | Գուրամ Թուշիշվիլին հաղթեց գործող աշխարհի չեմպիոնին և անցավ եզրափակիչ #1TVSPORT
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք ձյուդոյի աշխարհի առաջնության եզրափակչում կմրցի Գուրամ Թուշիշվիլին (+100 կգ)։ Վրացի ծանրքաշայինը եզրափակիչ խաղում լրացուցիչ ժամանակում իպպոնով հաղթեց գործող աշխարհի չեմպիոն կորեացի Կիմին։ Ոսկե մեդալի համար Գուրամի մրցակիցը կլինի չեզոք դրոշի ներքո հանդես եկող Ինալ Տասոևը։
Եզրափակիչ բլոկը կսկսվի ժամը 20:00-ին։
Հիշեցնենք, որ ձյուդոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հունիսի 13-ին, և Վրաստանի հավաքականն ունի երեք մեդալ. Էթերի Լիպարտելիանին (57 կգ) նվաճեց ոսկե մեդալը, Տատո Գրիգալաշվիլին (81 կգ) դարձավ մրցաշարի փոխչեմպիոն, իսկ Լուկա Մաիսուրաձեն (90 կգ) նվաճեց բրոնզե մեդալը։