«Դոյչե Վելե». Գերմանիան հանդես է գալիս ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմը կասեցնելու առաջարկով
Գերմանիան առաջարկում է կասեցնել ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմը։ «Deutsche Welle» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը։
Ըստ Անալենա Բերբոկի՝ այս առաջարկը կարող է կապող կամուրջ դառնալ բաժանված անդամ երկու երկրների միջև։
Եվրամիության անդամ երկրներից մի քանիսը պահանջում են ռուսների համար շենգենյան վիզաների տրամադրման ամբողջական կասեցում, իսկ որոշները դեմ են վիզային սահմանափակումներին։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ կետերից մեկը պետք է լինի Եվրամիությունում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բազմամյա, բազմակի մուտքի արտոնագրերի տրամադրման ամբողջական դադարեցումը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, բացի այդ, ԵՄ երկրները հնարավորություն կունենան նախքան վիզա տրամադրելը ճշտել, թե ինչ հիմքով է ներկայացվել վիզայի դիմումը և ինչ կապ ունի դիմորդը ՌԴ կառավարության հետ։