Դոնալդ Թրամփի շտաբում ասում են, որ Նևադայում ձայն են տվել հազարավոր մարդիկ, ովքեր նահանգում չեն ապրում
Դոնալդ Թրամփի շտաբում ասում են, որ Նևադայում ձայն են տվել հազարավոր մարդիկ, ովքեր նահանգում չեն ապրում: Այս մասին հայտարարությունն արել է ԱՄՆ-ի գործող նախագահի նախընտրական շտաբի անդամ, Ռիչարդ Գրենելը: Այս մասին տեղեկությունը տարածում է «Ֆոքս նյուսը»:
Գրենելը հայտարարել է, որ Նևադայում Թրամփի շտաբի անդամներին արգելվում են ստուգել քվեաթերթիկները:
Հիշեցնենք, Նեվադան այն հինգ նահանգներից մեկն է, որտեղ 2020 թվականի նախագահական ընտրություններում ձայների հաշվարկը դեռ չի ավարտվել: Այս նահանգում հաղթանակի դեպքում թեկնածուն կստանա ընտրական կոլեգիայի վեց ձայն:
Ներկայումս, Նևադայում առաջատարը 12 000 ձայնով դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն է: