Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում միջոցառում կանցկացնի հունվարի 19-ին՝ իր երդմնակալությունից մեկ օր առաջ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 19-ին՝ իր երդմնակալությունից մեկ օր առաջ, միջոցառում կանցկացնի Վաշինգտոնում։ Այս մասին տեղեկություն է հրապարակում «Հիլ» հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ միջոցառումը, որը Թրամփը անվանում է «հաղթական հանրահավաք», կանցկացվի Վաշինգտոնի կենտրոնում գտնվող «Capital One Arena»-ում։
Հանրահավաքի ելույթ ունեցողների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Ենթադրաբար, այնտեղ հավաքվածներին կդիմի ինքը՝ ընտրված նախագահը։
Տեղեկության համար՝ ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։ Թրամփը երդում կտա Կապիտոլիումում: