Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հատուկ հարգանք է տածում Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի նկատմամբ
Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ հատուկ հարգանք է տածում Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «Աքսիոս»-ին (Axios) տված հարցազրույցում խոսել է այն համաշխարհային առաջնորդների մասին, որոնց ամենից շատն է գնահատում։

Ինչպես նշել է Թրամփը, նա առանձնահատուկ հարգանք է տածում Սի Ծինփինի և Նարենդրա Մոդիի նկատմամբ։

Միևնույն ժամանակ, նա հերթական անգամ դժգոհություն է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այլևս չի մասնակցում «Մեծ ութնյակի» ձևաչափին, որը Ռուսաստանի վտարումից հետո վերածվեց «Մեծ յոթնյակի»։

Թրամփը խոսել է նաև Իսրայելի հետ հարաբերությունների մասին և հայտարարել, որ իր դերն այդ երկրի անվտանգության գործում վճռորոշ է եղել։ Թրամփի խոսքով՝ ինքը լավ հարաբերություններ ունի Իսրայելի վարչապետի հետ, թեև երբեմն անհրաժեշտ է դրանք պահպանել ողջամիտ սահմաններում։