Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի համագործակցությանը վերաբերող հարցեր

Միացյալ Նահանգների և Թուրքիայի նախագահները քննարկել են երկկողմանի համագործակցությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են հարաբերությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ Սիրիայում և Լիբիայում առկա հակամարտությունը:

Անկարայում հայտարարում են, որ Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են շարունակել քաղաքական և ռազմական համագործակցությունը ՝ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար