Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները
ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցով քննարկել են Մերձավոր Արևելքում ընթացող իրադարձությունները:
ԱՄՆ-ի նախագահի վարչության տեղեկությամբ, Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել են Իրանի, Սիրիայի և Լիբանանի հարցերի շուրջ: Մասնավորապես, խոսքը վերաբերել է Իրանում ընթացող բողոքի ցույցերին, ինչպես նաև Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի կործանմանը:
Թրամփը և Էրդողանը զրուցել են Սիրիայում և Լիբանանում հրադադարի անհրաժեշտության մասին: