Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայի և Լիբիայի հակամարտությունները
Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ժամանակ ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները քննարկել են Սիրիայի և Լիբիայի հակամարտությունները:
Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են հակամարտության գոտիներում բռնությունն ավարտելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ-ի նախագահի վարչության մամլո քարտուղարի տեղակալ Ջադ Դիրի հայտարարությամբ, Թրամփը և Էրդողանը հաստատել են, որ Լիբիայի հակամարտությունում պետք է դադարեցվեն օտար երկրների միջամտությունը և մարտական գործողությունները, իսկ Սիրիայի Իդլիբ նահանգում պետք է ավարտվի բռնությունը: