Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ  ԱՄՆ-ից Չինաստան քննիչների խումբ ժամանի կորոնավիրուսի տարածման հետաքննությունը ացկացնելու համար
Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ից Չինաստան քննիչների խումբ ժամանի կորոնավիրուսի տարածման հետաքննությունը ացկացնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է, որ ԱՄՆ-ից քննիչների խումբը ժամանեն Չինաստան՝ կորոնավիրուսների տարածման հետաքննություն անցկացնելու համար:

Նախագահը հայտարարությունն արել է Սպիտակ տանը կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

«Մենք երկար ժամանակ խոսում ենք Չինաստանի հետ, զրուցում նրանց հետ: Մենք ցանկանում ենք գնալ այնտեղ և հետաքննել այս ամենը», – ասաց Դոնալդ Թրամփը:

Դոնալդ Թրամփը մի քանի օր առաջ ասաց, որ հնարավոր է կորոնավիրուսի համաճարակը միտումնավոր է սկսել Չինաստանը: Նախագահի խոսքով՝ եթե Չինաստանն է պատասխանատու վիրուսի տարածման համար, ապա դրան ԱՄՆ-ից համապատասխան պատասխան կտրվի: