Դոնալդ Թրամփը աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Հերբերթ Մաքմասթերի hրաժարականի մասին։ Նրա պաշտոնը կզբաղեցնի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը։ Այս մասին Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 9-ից Ջոն Բոլթոնը կլինի ազգային անվտանգության գծով իմ նոր խորհրդականը։ Ես երախտապարտ եմ ծառայության համար գեներալ Մաքմասթերին, որը մեծ աշխատանք է կատարել և միշտ իմ բարեկամը կլինի»,-գրել է ԱՄՆ նախագահը։
Մաքմասթերը Դոնալդ Թրամփի խորհրդական է նշանակվել 2017-ին։ Գեներալի հնարավոր պաշտոնաթողության մասին հայտնի է դարձել դեռ անցյալ շաբաթ։