Դոնալդ Թրամփը Անտառային հրդեհի մարման գործում Վլադիմիր Պուտինին առաջարկել է օգնություն. Ռուսական մամուլ
Սիբիրում անտառային հրդեհների կապակցությամբ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այս մասին ռուսական մամուլը գրել է Կռեմլի տվյալներին հենվելով:
Ինչպես հայտնի է հեռախոսազրույցը կայացել է Թրամփի նախաձեռնությամբ, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը օգնություն է առաջարկել Սիբիրում անտառային հրդեհների մարման հարցում:
Իր հերթին Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար և նշել, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կօգտվի ԱՄՆ-ի առաջարկից:
Սիբիրում լայնածավալ հրդեհը արդեն այրել է մոտ 7,6 մլն. հա հողատարածք: «Գրինֆիսը» աղետը համարել է էկոլոգիական էղետ: Հրդեհի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել Մոնղոլիայի սահմանակից Իրկուտսկի, կրասնոյարսկի, Բուրիատիայի և Յակուտիայի շրջաններում:
Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ, հրդեհի մարման գործողություններին ներգրավված են զինվորականները: