Դոնալդ Թրամփ. Սպիտակ տուն մտնելուց հետո մեկ օրվա ընթացքում տեղեկատվություն կհրապարակեմ ԱՄՆ-ի վրայով թռչող առեղծվածային անօդաչու սարքերի մասին

15:21, 10.01.2025

Սպիտակ տուն մտնելուց հետո մեկ օրվա ընթացքում կհրապարակեմ ԱՄՆ-ի վրայով թռչող առեղծվածային անօդաչու թռչող սարքերի մասին տեղեկությունը,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա ասաց, որ այս մասին ոչ ոք չի խոսում ու հայտնի չէ, թե ինչու։

«Ծիծաղելի է, որ քեզ չեն ասում, թե ինչ է կատարվում դրոնների հետ։ Ինձ այսօր ասացին նաև, որ Վիրջինիայում ամենուր դրոններ կան։ Այս մասին ոչ ոք ոչինչ չի ասում, չգիտեմ ինչու։ Միգուցե մենք անօդաչու սարքեր ենք ուղարկում, հետազոտություններ ենք անցկացնում: Միգուցե դրա համար էլ չեն խոսում։ Հուսով եմ, որ սա թշնամին չէ: Ինձ ժամանակ տվեք երդմնակալության համար, և ես ձեզ շուտով կասեմ, թե ինչ է կատարվում: Նրանք գիտեն, և շատ տարօրինակ է, որ այդ մասին չեն խոսում»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Նմանատիպ