Դոնալդ Թրամփ. Մենք կանգնեցրել ենք Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը, բենզինի գները կնվազեն, և պատերազմը կավարտվի․ նրանք չունեն ոչ բանակ, ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի։
«Մենք կանգնեցրել ենք Իրանի կողմից միջուկային զենքի տիրապետումը, բենզինի գները կնվազեն, և սա շուտով կավարտվի։ Նրանք չունեն ոչ բանակ, ոչ նավատորմ, ոչ ռազմաօդային ուժեր, չունեն նաև զենիթային համակարգեր», — հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Դոնալդ Թրամփի խոսքով՝ անցյալ գիշեր Միացյալ Նահանգները Իրանից 28 միլիոն բարել նավթ է առգրավել։ Նրա իսկ պարզաբանմամբ՝ ԱՄՆ ռազմածովային նավատորմը շրջափակում է սահմանել, որը ոչ ոք չի կարող խախտել։
Բացի այդ, ԱՄՆ նախագահի հայտարարությամբ՝ «դիզելի հարցով» շուտով «մեծ նորություն» կհրապարակվի։