Դոնալդ Թրամփ - Կանադան համակարգված կերպով ոչնչացնում է իրեն, Չինաստանի հետ գործարքը նրանց համար աղետ է
Կանադան համակարգված կերպով ոչնչացնում է իրեն։ Չինաստանի հետ գործարքը նրանց համար աղետ է,- այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում։
«Սա կմնա պատմության մեջ ամենավատ գործարքներից մեկը։ Նրանց բոլոր բիզնեսները տեղափոխվում են ԱՄՆ։ Ես ուզում եմ, որ Կանադան գոյատևի և բարգավաճի», – գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Չինաստանը հաջողությամբ և ամբողջությամբ նվաճում է մի ժամանակ մեծ Կանադան։
«Շատ տխուր է տեսնել սա։ Ես միայն հույս ունեմ, որ նրանք չեն հրաժարվի հոկեյից», – ասել է Դոնալդ Թրամփը։