Դոմինիկ Ռաաբն ասում է, որ Բրիտանիան միակողմանի չի կրկնի Ուկրաինայի հանդեպ նույն պարտավորությունները, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ի անդամներին

20:03, 30.03.2022

Միացյալ Թագավորության փոխվարչապետ, արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ Բրիտանիան միակողմանիորեն չի կրկնի Ուկրաինայի հանդեպ նույն պարտավորությունները, ինչ ՆԱՏՕ-ի անդամները, սակայն ասաց, որ Բրիտանիան զգալի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային և կրկին դիտարկում է այլ տեսակի օգնության ցուցաբերումը: Այդ մասին Ռաաբն ասել է «BBC» ռադիոյի եթերում։

Պատասխանելով Ուկրաինայի պահանջած անվտանգության երաշխիքների մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի փոխվարչապետն ասել է, որ Բրիտանիան զգուշորեն քննարկում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ներկայացված բոլոր առաջարկները։

«Ես մանրամասներին չգիտեմ, բայց մենք ամեն հարց դիտարկում ենք շատ զգուշորեն, ինչ մեզ է ներկայացնում նախագահ Զելենսկին։ Իմ կարծիքով, մենք միակողմանիորեն չենք կրկնի նույն պարտավորությունները, որոնք վերաբերում են ՆԱՏՕ-ի անդամներին»,- ասել է Դոմինիկ Ռաաբը։

Նմանատիպ