Դմիտրո Կուլեբան Եվրամիությանը կոչ է արել արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը անդամ երկրների տարածք

12:38, 31.08.2022

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան կոչ է անում Եվրամիությանը արգելել ռուս զբոսաշրջիկների մուտքը անդամ երկրների տարածք, քանի որ, նրա խոսքով, Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը աջակցում է երկրի ցեղասպանական, ագրեսիվ պատերազմին Ուկրաինայի դեմ:

Կուլեբայի խոսքով, կիսամիջոցառումների ժամանակն անցել է, և միայն խիստ և հետևողական քաղաքականությունը կարող է արդյունքի բերել։

«Ռուս զբոսաշրջիկների և այլ կատեգորիաների համար մուտքի արտոնագրի արգելքը կլինի համապատասխան պատասխան Ռուսաստանի ցեղասպան, ագրեսիվ պատերազմին Եվրոպայի կենտրոնում, որին աջակցում է Ռուսաստանի քաղաքացիների մեծ մասը»,- ասել է Դմիտրո Կուլեբան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նաև հանդես է գալիս հատուկ ծրագիր ստեղծելու նախաձեռնությամբ, որը գրանցում է այն ռուս զինվորներին, ովքեր չեն ցանկանում պատերազմ Ուկրաինայում։

«Գլուխներդ փրկե՛ք և գնացե՛ք։ Զենքերը վայր դրեք, հանձնվեք ուկրաինական ուժերին և ստացեք նոր կյանք սկսելու հնարավորություն»,- ասել է Կուլեբան։

Նմանատիպ