Դմիտրո Կուլեբան կոչ է անում Միջազգային քրեական դատարանի առաքելությանը այցելել Բուչա՝ ապացույցներ հավաքելու համար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Միջազգային քրեական դատարանի առաքելությանը և միջազգային կազմակերպություններին կոչ է անում որքան հնարավոր է շուտ ժամանել Բուչա և Կիևի մերձակայքում գտնվող այլ գյուղեր՝ ռուսների կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցներ հավաքելու համար։
Կուլեբան ասել է, որ այս ապացույցները կօգտագործվեն միջազգային դատարաններում, որպեսզի այս ոճրագործության մեղավորները պատժվեն։
«Մենք դեռ դիակներ ենք հավաքում ու փնտրում, զոհերի թիվն արդեն անցել է հարյուրից։ Դիակները թափած են փողոցում։ Նրանք սպանեցին մեր խաղաղ բնակիչներին այս գյուղերում։ Եթե նախկինում ասում էի, որ ամեն ինչ կանեմ պատերազմական հանցագործներին պատժելու համար, ապա հիմա համոզված եմ, որ դա իմ կյանքի խնդիրն է լինելու, ինչը ես անելու եմ մինչև իմ վերջին շունչը։ Քանի դեռ նրանք պատասխանատվության չենթարկվեն»,- ասել է Կուլեբան։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ 21-րդ դարում նման բան հնարավոր չէր պատկերացնել, թեեւ դա տեղի է ունենում Ուկրաինայում։ Ըստ Կուլեբայի՝ Ռուսաստանն արդեն ավելի վատն է, քան «ISIS» ահաբեկչական կազմակերպությունը։