Դմիտրի Պեսկովը հերքում է տեղեկությունները, թե Կատարում ուկրաինական և ռուսական կողմերի հանդիպում է տեղի ունեցել
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքում է տեղեկությունները, թե Կատարում ուկրաինական և ռուսական կողմերի հանդիպում է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «Reutersօ-ը։
«Bloomberg»-ը հայտնել էր Կատարում ուկրաինական և ռուսական կողմերի հանդիպման մասին։
Հրատարակությունը հայտնել է, որ հանդիպման հիմնական թեման եղել է միջուկային օբյեկտների պաշտպանությունը հարձակումներից։