Դմիտրի Պեսկով. Մենք լսում ենք հայտարարություններ, որ բոլոր երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը, բայց շատ երկրներ իրենք կորոշեն, թե ումից գնեն և ինչ գնեն

14:44, 28.10.2025

Կրեմլը հայտարարում է, որ չնայած Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցներին, Ռուսաստանի գործընկերները իրենք կորոշեն՝ շարունակե՞լ ռուսական էներգետիկ ռեսուրսների գնումը, թե՞ ոչ։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ցանկացած երկիր հետաքրքրված է էներգետիկ ռեսուրսների նման ռազմավարական ապրանք գնելով՝ ամենաբարձր որակի և մրցունակ գնով։

«Մենք լսում ենք Վաշինգտոնից, այդ թվում՝ նախագահ Թրամփից հայտարարություններ, որ բոլոր երկրները պետք է դադարեցնեն ռուսական նավթ գնելը։ Շատ երկրներ իրենք կորոշեն, թե ում և ինչ գնել, ինչն է համապատասխանում իրենց ազգային շահերին։ Ցանկացած երկիր հետաքրքրված է էներգետիկ ռեսուրսների նման ռազմավարական ապրանք գնելով՝ ամենաբարձր որակի և հնարավորինս ցածր գնով։ Այս առումով ռուսական էներգետիկ ռեսուրսները շատ մրցունակ են միջազգային շուկայում։ Ահա թե ինչու է Վիկտոր Օրբանը հետաքրքրված», – նշում է Պեսկովը։

Նմանատիպ