Դմիտրի Մեդվեդևը հայտարարում է, որ Գերմանիան հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին

19:08, 04.09.2022

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Գերմանիան հիբրիդային պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դմիտրի Մեդվեդևը պատասխանել է Գերմանիայի կանցլերի հայտարարությանը, թե Ռուսաստանն այլևս չի համարվում էներգառեսուրսների հուսալի մատակարար։

«Գերմանիա. Ա) անբարյացակամ երկիր է, Բ) պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի ողջ տնտեսության և նրա քաղաքացիների դեմ, Գ) Ուկրաինային մատակարարում է մահաբեր զենք՝ ուղղված մեր զինված ուժերին։ Այսինքն՝ Ռուսաստանին հիբրիդային պատերազմ է հայտարարել։ Ուստի Գերմանիան իրեն պահում է որպես Ռուսաստանի թշնամի»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը սոցցանցում։

Նմանատիպ