Դմիտրի Կուլեբա. Ուկրաինական կողմը ողջունում է Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև Թուրքիայում հանդիպում անցկացնելու Թուրքիայի նախաձեռնությունը
Դմիտրի Կուլեբայի խոսքով՝ ուկրաինական կողմը ողջունում է Թուրքիայի նախաձեռնությունը՝ Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը՝ Լեհաստան կատարած այցի ժամանակ։
Դմիտրի Կուլեբան շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին ջանքերի համար և նշել, որ նրա ներգրավվածությունը թույլ է տվել բանակցային հարթակը Բելառուսից տեղափոխել Թուրքիա, ինչը դրական է Ուկրաինայի համար և կստեղծի բանակցությունների ճիշտ մթնոլորտ։
«Հաշվի առնելով թուրքական դիվանագիտության հաջողությունը, իհարկե, եթե նրան հաջողվի Թուրքիայում հանդիպում կազմակերպել նախագահ Զելենսկու և Պուտինի միջև, մենք միայն կողջունենք այս նախաձեռնությունը»,- ասել է Դմիտրի Կուլեբան։
Ապրիլի 1-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ընդունելու Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հանդիպումը Թուրքիայում՝ բանակցելու համար պատերազմի ավարտի մասին: