Դմիտրի Կուլեբա. Մենք լրացուցիչ խոստումներ ենք ստացել ԱՄՆ-ից, թե ինչպես կզարգանա մեր պաշտպանական համագործակցությունը
Դմիտրի Կուլեբա. Մենք լրացուցիչ խոստումներ ենք ստացել ԱՄՆ-ից, թե ինչպես կզարգանա մեր պաշտպանական համագործակցությունը

Մենք այսօր լրացուցիչ խոստումներ ենք ստացել ԱՄՆ-ից, թե ինչպես զարգացնել մեր պաշտպանական համագործակցությունը,- ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինի հետ Լեհաստանում հանդիպումից հետո։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել։

«Ոչ մի երկիր Ուկրաինային այնքան աջակցություն չի ցուցաբերել, որքան ԱՄՆ-ը։ Սա վճռորոշ է: Ուկրաինայի տոկունությունը և արևմտյան, հիմնականում ամերիկյան զենքերը՝ սա է մարտի դաշտում հաջողության հասնելու բաղադրատոմսը։ Այսօր մենք լրացուցիչ խոստումներ ստացանք ԱՄՆ-ից, թե ինչպես կզարգանա մեր պաշտպանական համագործակցությունը։

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա անդրատլանտյան միասնությունը առաջընթացի լավագույն ուղին է: Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ը պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել: Կան մի քանի եվրոպական երկրներ, որոնք նույնպես համոզելու կարիք ունեն: Այսպիսով, այսօր մենք պայմանավորվեցինք Բլինկենի հետ, թե ինչպես ենք աշխատելու նրանց հետ: Երրորդ տարրը նույնպես վերաբերում է պատժամիջոցներին: Մասնավորապես, մենք օգնություն ենք ակնկալում Արևմուտքից՝ փակելու Ռուսաստանի համար պատժամիջոցներից խուսափելու կամ շրջանցելու բոլոր բացերը», – ասել է Դմիտրի Կուլեբան։