Դիզի-Լախամուլա հատվածում ավտոմեքենաների երթեւեկությունը վերականգնվել է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տեղեկատվության համաձայն՝ Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ներքին պետական նշանակության ավտոճանապարհի 90 կմ 100 (Դիզի-Լախամուլա) հատվածում երթևեկությունը վերականգնվել է։
Բացի այդ, ձյան և ձնահյուսի վտանգի պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կմ 185-կմ 192 (Ուշգուլի-Լասդիլի) ճանապարհահատվածում, կմ 30-կմ 184 (Ջվարի-Ուշգուլի) հատվածում արգելված է կցորդիչով, կիսակցորդիչով ավտոտրանսպորտի և 22-ից ավելի նստատեղ ունեցող M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (բացառությամբ վարորդի նստատեղի) տեղաշարժը, իսկ այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է:
Ավտոճանապարհի կմ1-կմ29 (Զուգդիդի-Ջվարի) հատվածում երթևեկությունն ազատ է»,- նշվում է տեղեկատվության մեջ։