Դավիթ Զալկալիանին Եվրոպայի խորհրդի շենքում բացել է Վրաստանի ձմեռային զբոսաշրջության ներուժը պատկերող ցուցահանդեսը
Դավիթ Զալկալիանին Եվրոպայի խորհրդի շենքում բացել է Վրաստանի ձմեռային զբոսաշրջության ներուժը պատկերող ցուցահանդեսը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործող նախագահ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Եվրոպայի խորհրդի շենքում բացել է Վրաստանի ձմեռային զբոսաշրջության ներուժը պատկերող ցուցահանդեսը:

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության, միջոցառմանը ներկա էին Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ Բուրիչը և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահ Հենրիկ Դաեմսը, ինչպես նաև խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ, դիվանագետներ և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում վրացական պատվիրակության ներկայացուցիչներ:

Դավիթ Զալկալիանին ողջունել է հյուրերին և մանրամասն խոսել Վրաստանում ձմեռային զբոսաշրջության աճող ներուժի մասին:

Այս մասին հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը: