Եվրամիությունը վերահաստատում է անսասան աջակցությունը Արևելյան հարևանության երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Եվրոպական խորհուրդ
Եվրամիությունը վերահաստատում է անսասան աջակցությունը Արևելյան հարևանության երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Եվրոպական խորհուրդ

Եվրախորհուրդը նշում է, որ «ազդեցության ոլորտներ» հասկացությունը տեղ չունի 21-րդ դարում։ Եվրախորհրդի կարծիքով՝ Եվրոպայի անվտանգությունն անբաժանելի է, և դրան ուղղված ցանկացած մարտահրավեր վտանգ է ներկայացնում Եվրամիության և նրա անդամ երկրների համար։

Եվրոպական խորհուրդը դատապարտել է Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողություններն ու սպառնալիքները Ուկրաինայի դեմ և կոչ է արել Ռուսաստանին դեէսկալացնել իրավիճակը, հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և կառուցողական երկխոսության մեջ մտնել՝ օգտագործելով միջազգայնորեն հաստատված մեխանիզմները։ Եվրախորհրդի կարծիքով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա կունենա լայնածավալ հետևանքներ և մեծ վճարելի գին։

Միևնույն ժամանակ, ըստ Եվրոպական խորհրդի, Եվրամիությունը վերահաստատում է իր անսասան աջակցությունը Ուկրաինայի և նրա Արևելյան գործընկերության երկրների անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և կոչ է անում Ռուսաստանին կրկին ներգրավվել գործող միջազգային ձևաչափերում:

Եվրոպական խորհուրդը վերահաստատել է իր հավատարմությունը Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և այլ գործընկեր երկրների հետ միասնական մոտեցմանը և սերտ համագործակցությանն ու համակարգմանը: