Դավիթ Զալկալիանին Մայք Փոմփեոյի հետ անցկացված հանդիպմանը խոսել է բռնազավթված շրջաններում տիրող վիճակի մասին
Դավիթ Զալկալիանին Մայք Փոմփեոյի հետ անցկացված հանդիպմանը խոսել է բռնազավթված շրջաններում տիրող վիճակի մասին

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Դավիթ Զալկալիանին Կրոնական ազատության դաշինքի անդամ երկրների 10 արտաքին գործերի նախարարների հետ միասին մասնակցել է բարձր մակարդակի հանդիպմանը, որը Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոյի հրավերով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության տեղեկությամբ, հանդիպմանը արտաքին գերատեսչության ղեկավարը, կրոնական ազատության հարցերի մասին խոսելիս, առանձնապես ընդգծել է Վրաստանի օկուպացված շրջաններում մարդու իրավունքների պաշտպանության առումով ստեղծված ծանր իրավիճակը:

«Դավիթ Զալկալիանին պետական քարտուղարին տեղեկություն է փոխանցել օկուպացնող ռեժիմի կոնկրետ գործողությունների և որոշումների մասին, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ էթնիկ վրացիներին վրացական տաճարներում պատարագներին մասնակցելու սահմանափակման հարցը»,- ասվում է Վրաստանի արտաքին գերատեսչության տարածած տեղեկությունում:

Բացի այդ, Դավիթ Զալկալիանիի գնահատմամբ, Վրաստանի մասնակցությունը նշված բարձր մակարդակի հանդիպմանը հաստատում է Վրաստան-ԱՄՆ առանձնահատուկ գործընկերությունը: