Դավիթ Ճիճինաձեն հեռանում է «հայրենասերների դաշինքից» - խմբակցությունը հնարավոր է քայքայվի
Պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, «հայրենասերների դաշինք» խմբակցությունից հեռանալու է գարնանային նստաշրջանին: Ինչպես առաջին ալիքին ասել է պատգամավորը, խմբակցությունից հեռանալու մասին հայտարարությունը անելու է փետրվարի 5-ին:
Նրա խոսքերով նա այս խմբակցություն էր եկել միայն այն բանի համար, որ «Սաակաշվիլի-Բոկերիա հանցավոր ռեժիմ» հայտարարելու կապակցությամբ խմբակցության կողմից պատրաստված բանաձևը տեխնիկապես խնդիր չունենար:
Դավիթ Ճիճինաձեն ասում է, որ խմբակցությունից հեռանալուց հետո իր գործունեությունը շարունակելու է, որպես անկախ մեծամասնական պատգամավոր:
Դավիթ Ճիճինաձեն հայրենասերների դաշինք է անդամագրվել այն բանից հետո, ինչ կուսակցությունը լքել էր Նատո Չխեիձեն: Դավիթ Ճիճինաձեի որոշումից հետո խմբակցությունում մնալու է հինգ անդամ և այն կճանգնում է քայքայման վտանգի առջև: Օրենքով խմբակցությունը պետք է կազմված լինի նվազագույնը վեց անդամից:
Հեղինակ -
Edgar Barsegyan