Այս վարչապետով և ուժային նախարարներով երկիրը ստանում է ավելի ռուսամետ կառավարություն, քան նախկինում. Դավիթ Ճիճինաձե
Այս վարչապետով և ուժային նախարարներով երկիրը ստանում է ավելի ռուսամետ կառավարություն, քան նախկինում. Դավիթ Ճիճինաձե

Պարզվում է վարչապետությունը այս երկրում պետք է վաստակել, այն էլ կուլիսներում,-այսպես է արձագանքել անկախ պատգամավոր,  Դավիթ Ճիճինաձեն Վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի թեկնածության առաջադրմանը:

Նրա խոսքով, այս վարչապետով և ուժային նախարարներով երկիրը ստանում է ավելի ռուսամետ կառավարություն, քան նախկինում:

«Բացի այդ, ինչպես երևում է աշխարհում վերջին զարգացումները ազդել են այս որոշումների կայացման վրա, և ուղղու փոփոխումը  տեսնում ենք: Այսպիսով վարչապետի և ուժային նախարարների հաստատմամբ մենք ստանում ենք ռուսամետ կառավարություն: Չեմ կարծում, որ դա մեզ ինչ որ լավ բան բերի, քանի որ սա կլինի ամենադեգրադացված տարբերակը, քանի որ մենք կորցրել ենք մեր դեմքն ու դիրքը: Իսկ այս ամենը նշանակում է, որ մենք պետք է մոռանանք «Վրացական երազանքի» բոլոր խոստումները 2012 թվականից և սպասենք նոր կարգախոսի՝ «վերադառնալ անցյալին»,- ասում է Դավիթ Ճիճինաձեն: