«Վրացական երազանքը» բիզնեսի նկատմամբ ունի նույն մոտեցումը, ինչը ուներ «Միասնական ազգային շարժումը». Դավիթ Ճիճինաձե

«Վրացական երազանքը» բիզնեսի նկատմամբ ունի նույն մոտեցումը, ինչը ուներ «Միասնական ազգային շարժումը», – այս հայտարարությունը Խազարաձե-Ջափարիձեի գործի կապակցությամբ արել է անկախ պատգամավոր, Դավիթ Ճիճինաձեն:

Դավիթ Ճիճինաձեն գտնում է, որ գործը ունի քաղաքական ենթատեքստ:

«Վրացական երազանք»-ը երեկ չի եկել իշխանություն, և ոչ էլ երեկ են Ջափարիձեն և Խազարաձեն արել  այդ գործը: Այս ամենը կատարվել է 11 տարի առաջ և 2012 թվականին «Վրացական երազանքը» կարող  էր հաջողությամբ գործ հարուցել: Նույն դիրքորոշումներն էին նաև  Իվանիշվիլիի նկատմամբ: Այնպես որ, ոչ մեկ չէր ասի, որ գործը քաղաքականացված է»,- հայտարարել է Դավիթ Ճիճինաձեն:

Նրա խոսքով, «Վրացական երազանքը» «Ազգային շարժումից» տարբերվում էր նրանով, որ բիզնեսը ազատ էր քաղաքական ճնշումից:

«Մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ հունիսի 20-ին, տեսանք, որ ցուցարարների հանդեպ մեթոդները նույնն էին, ինչպես նաև նույնն են բիզնեսի հանդեպ»,-ասել է Ճիճինաձեն:

Դավիթ Ճիճինաձեի խոսքով, Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն չունեն քաղաքականության մասին գիտելիքներ:

Բացի այդ պատգամավորը մեկնաբանել է նաև «Տվ պիրվելիի» հարցը և նշել, որ այստեղ նույնպես տեսնում է քաղաքական հետաքրքրություններ: