Դավիթ Սոնղուլաշվիլի․ Խորը վիշտ եմ հայտնում Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, սա ծանրագույն կորուստ է ոչ միայն զոհվածների ընտանիքների, այլև ողջ հասարակության համար

18:14, 20.11.2026

Խորը վիշտ եմ հայտնում Փոնիճալայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային կյանքեր խլեց,- այս մասին ասված է Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի հայտարարության մեջ։

«Հատկապես ծանր է գիտակցել, որ զոհվածների թվում նաև երեխաներ կան։ Սա ծանրագույն կորուստ է ոչ միայն զոհվածների ընտանիքների և հարազատների, այլև ողջ հասարակության համար։ Այս ծանր պահին զորակցությունս եմ հայտնում նրանցից յուրաքանչյուրին։ Իսկ տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշում է Սոնղուլաշվիլին։

Փոնիճալայի բնակելի շենքերից մեկում նոյեմբերի 19-ին տեղի ունեցած գազի պայթյունին հաջորդել է փլուզում։ Դեպքի հետևանքով զոհվել է վեց մարդ, իսկ հինգ տուժած տեղափոխվել է կլինիկաներ, որոնցից երեքը շարունակում են մնալ բուժհաստատություններում։

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ 2026 թվականի նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր։

Նմանատիպ