Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ խաղաղ ցույցերն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունները ճգնաժամը լիցքաթափելու համար չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր
«Լեյբորիստական» կուսակցության գրասենյակում ավարտվել է ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումը: Քաղաքական ուժերը պահանջում են ընտրությունների համամասնական կարգով անցկացում: Ընդիմադիրները մեկ անգամ ևս քննարկել են ռազմավարական ծրագիրը և համաձայնեցրել մանրամասները:
Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է «Եվրոպական Վրաստանի» լիդերներից մեկը՝ Դավիթ Բաքրաձեն, խաղաղ ցույցերն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունները ճգնաժամը լիցքաթափելու համար չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր:
«Վաղը, երեկոյան ժամը 19:00-ին, հավաքվելու ենք հանրապետության հրապարակում, որտեղից խաղաղ երթ ենք կազմակերպելու դեպի խորհրդարանի շենք: Ցուցարարները ամբողջ գիշեր կմնան խորհրդարանի մոտ և ցույցը կշարունակվի նաև երեքշաբթի առավոտյան: Բացի այդ, օրվա ընթացքում ցույցեր են տեղի ունենալու տարբեր շրջաններում»,- ասել է Դավիթ Բաքրաձեն: