Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ խաղաղ ցույցերն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունները ճգնաժամը լիցքաթափելու համար չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր
Դավիթ Բաքրաձեն հայտարարում է, որ խաղաղ ցույցերն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունները ճգնաժամը լիցքաթափելու համար չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր

«Լեյբորիստական» ​​կուսակցության գրասենյակում ավարտվել է ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումը: Քաղաքական ուժերը պահանջում են ընտրությունների համամասնական կարգով անցկացում: Ընդիմադիրները մեկ անգամ ևս քննարկել են ռազմավարական ծրագիրը և համաձայնեցրել մանրամասները:

Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին ասել է «Եվրոպական Վրաստանի» լիդերներից մեկը՝ Դավիթ Բաքրաձեն, խաղաղ ցույցերն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իշխանությունները ճգնաժամը լիցքաթափելու համար չեն ձեռնարկի կոնկրետ քայլեր:

«Վաղը, երեկոյան ժամը 19:00-ին, հավաքվելու ենք հանրապետության հրապարակում, որտեղից խաղաղ երթ ենք կազմակերպելու դեպի խորհրդարանի շենք: Ցուցարարները ամբողջ գիշեր կմնան խորհրդարանի մոտ և ցույցը կշարունակվի նաև երեքշաբթի առավոտյան: Բացի այդ, օրվա ընթացքում ցույցեր են տեղի ունենալու տարբեր շրջաններում»,- ասել է Դավիթ Բաքրաձեն: