Դավիթ Արախամիայի տեղեկությամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպումը Ստամբուլում կայանալու է վաղը, ժամը 10:00-ին
Վաղը ժամը 10:00-ին Ստամբուլում կսկսվի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների դեմ առ դեմ հանդիպումը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան։
Ավելի վաղ Արախամիան ասել էր, որ բանակցությունները Թուրքիայում կսկսվեն այսօր։
Ուկրաինական և ռուսական պատվիրակությունների բանակցությունների մասին տեղեկությունը հաստատել են նաև Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունից։ Հաղորդվում է, որ Ուկրաինայում պատերազմի հարցը երեկ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը։