Դատախազությունը մորը և ևս երկու անձանց մեղադրանք է առաջադրել անչափահասների թրաֆիքինգի և հանցագործության մասին չհայտնելու համար
Դատախազությունը մորը և ևս երկու անձանց մեղադրանք է առաջադրել անչափահասների թրաֆիքինգի և հանցագործության մասին չհայտնելու համար

Վրաստանի գլխավոր դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել  թրաֆիքինգի և առանձնապես ծանր հանցագործության մասին չհաղորդելու համար։ Տեղեկությունը տարածում է Գլխավոր դատախազությունը։

Ինչպես նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, ՆԳՆ-ի կատարած հետաքննությամբ պարզվել է, որ մայրը նպաստ ստանալու նպատակով հավաքագրել է իր նյութական կախվածության մեջ գտնվող անչափահաս որդուն և 2023 թվականի հունիսից նրան շահագործել է աշխատուժով։

«Մեղադրյալը որդուն ստիպել է փողոցում ողորմություն մուրալ ու իրեր վաճառել, իսկ հավաքված գումարն ինքն է պահել։ Առանձնապես ծանր հանցագործության կատարման մասին տեղյակ են եղել ևս երկու անձինք, սակայն իրավապահներին չեն հայտնել։

Անչափահասի մորը մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» և երրորդ մասի «բ» (անչափահասների թրաֆիքինգ) ենթակետերով, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 14-ից մինչև 17 տարի ժամկետով, և ևս երկու անձի մեղադրանք է առաջադրվել 376 հոդվածի երկրորդ մասով (հանցագործությունը չհայտնելը), որը նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով։

Դատախազության միջնորդության հիման վրա անչափահասի մորը և ամբաստանյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկ այլ քրեական գործով արդեն կալանավորված է հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղադրվող մեկ այլ անձ։

Քրեական գործի քննությունը ՆԳՆ-ում շարունակվում է»,- ասվում է դատախազության տեղեկատվության մեջ։