Աբբաս Արաղչի. Տարածաշրջանային անվտանգությունը չի կարող հաստատվել Իրանին բացառելով կամ անտեսելով

17:43, 14.06.2026

Տարածաշրջանային անվտանգությունը չի կարող հաստատվել Իրանին բացառելով կամ անտեսելով, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Իրանցի դիվանագետը նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ստեղծված նոր անվտանգության կառուցվածքը, որը պետք է խաղաղություն բերի, պահանջում է բոլոր երկրների մասնակցությունը։

«Տարածաշրջանի երկրները աստիճանաբար մոտեցել են այն իրականությանը, որ կայուն անվտանգությունը, տնտեսական զարգացումը և տարածաշրջանային կայունությունը հնարավոր են միայն համագործակցության, փոխըմբռնման և տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության, ընդհանուր շահերը հաշվի առնելու միջոցով», – ասել է Արաղչին։

Նմանատիպ