Դատախազային խորհուրդը գլխավոր դատախազի թեկնածու է ընտրել Շալվա Թադումաձեին
Դատախազային խորհուրդը գլխավոր դատախազի թեկնածու է ընտրել Շալվա Թադումաձեին

Դատախազային խորհուրդը գլխավոր դատախազի թեկնածու է ընտրել Շալվա Թադումաձեին: Նշված որոշումը խորհրդի անդամները ընդունել են թեկնածուների հետ հարցազրույցից հետո: Թադումաձեի թեկնածությանը ձայն է տվել խորհրդի 12 անդամ:

Դատախազային խորհրդի նիստին ներկա էին արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, խորհրդի անդամներ. Անա Կալանդաձե, Կոնսդտանտինե Սիրաձե, Անզոր Ուստիաձե, Գիգա Ձնելաձե, Իվանե Կակալիա, Մամուկա Փիփիա, Գոչա Փարուլավա, Նանա Խունջուա, Վասիլ Մշվենիերաձե, Սերգո Մեթոփիշվիլի, Պոլիկարպե Մոնիավա, Իրմա Ճկադուա:

Քվեարկությանը չի մասնակցել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարի կողմից գլխավոր դատախազի թեկնածուներ էին առաջադրվել Շալվա Թադումաձեն, Շալվա Շավգուլիձեն և Նինո Գոգնիաշվիլին: