Խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Շալվա Թադումաձեին
Խորհրդարանը գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Շալվա Թադումաձեին

Վրաստանի գլխավոր դատախազ է դարձել Շալվա Թադումաձեն:

Օրենսդրական մարմինը գլխավոր դատախազի պաշտոնում Շալվա Թադումաձեին հաստատել է այսօրվա արտահերթ նիստին:

Պատգամավորներին Շալվա Թադումաձեի կենսագրությունը ներկայացրել է կառավարության խորհրդարանային քարտուղար Նաթիա Միքելաձեն, որից հետո օրենսդիրները թեկնածությանը քվեարկել են գաղտնի կարգով:

Շալվա Թադումաձեին աջակցել է 101 պատգամավոր, դեմ են արտահայտվել երկուսը: Խորհրդարանի որոշմամբ, Թադումաձեն գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու է վեց տարով: Շալվա Թադումաձեն փոխարինել է Իրակլի Շոթաձեին, որը մի քանի ամիս առաջ պաշտոնաթող է եղել Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի հետ կապված: