Դատարանը քննարկում է թմրանյութերի իրացման գործով ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը (ֆոտոշարք)
Դատարանը քննարկում է թմրանյութերի իրացման գործով ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը (ֆոտոշարք)

Թբիլիսիում, գիշերային ակումբներում թմրանյութերի անօրեն իրացման փաստով ձերբակալված ութ անձի նկատմամբ, դատարանը այս րոպեներին քննարկում է նրանց նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը:

Այս պահին դատավորը մեղադրյալներին ծանոթացնում է մեղադրյալ կողմի որոշման հետ:

Դատախազության հաստատմամբ, գործում կա չորս հիմնական վկա, այն անձինք, որոնք գնել են թմրանյութ:

Ձերբակալվածների փաստաբանները այսօրվա դատական նիստին պահանջելու են իրենց պաշտպանության տակ գտնվողներին ազատեն գրավի դիմաց:

Իրավապաշտպանները անվստահություն են հայտնում հետաքննությանը և պահանջում են փորձաքննություն անց կացնել օպերատիվ նյութերի վրա: Փաստաբանների հայտարարությամբ, ոչ մի ձերբակալված իր հետ թմրանյութ չի ունեցել:

Նիստին ներկա են ձերբակալվածների ընտանիքի անդամները:

Ներքին գործերի նախարարությունը մայիսի 12-ին, «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութերի իրացման մեղադրանքով ձերբակալել է 8 մարդու: