Դաշնակիցների և բարեկամների աջակցությամբ Վրաստանը դարձել է տարածաշրջանային լիդեր. Կվիրիկաշվիլի
Այսօր Վրաստանում կա ավելի շատ ՆԱՏՕ և ՆԱՏՕ-ում կա ավելի շատ Վրաստան, որ համար պետք է շնորհակալ լինենք մեծամասամբ մեր գործընկերների և բարեկամների նպատակաուղղված և ջանքերին այս մարտահրավերներով լի, սակայն արժանի ճանապարհին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի տարվա ամփոփիչ միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս, որը նվիրվել է նաև առաքելության ղեկավարի Վրաստանում գործունեության ժամկետի լրացմանը:
Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Ուիլյամ Լահիուսին՝ Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման կայուն աջակցության և այդ ուղղությամբ երկրի հաջողության գործում ունեցած ավանդի համար Վարչապետի գնահատմամբ, ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի հիմնադրման օրից ջանասիրաբար աշխատում է դաշինքի ետ Վրաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ:
«Մեր դաշնակիցների և բարեկամների աջակցության օգնությամբ Վրաստանը դարձել է իրական տարածաշրջանային առաջատար՝ ժողովրդավարության համախմբման, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերագույնության և արդյունավետ կառավարման հաստատման տեսանկյունից»,- հայտարարել է վարչապետը՝ ընդունելությանը խոսքով ելույթ ունենալիս:
Միջոցառմանը ներկա են գտնվել Վրաստանի կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները: