Ցուցարարները հավաքվել են Երևանի այն ոստիկանության բաժնի մոտ, որտեղ տեղափոխվել են ձերբակալված պատգամավորները
Շենգավիթ շրջանի ոստիկանության բաժնի մոտ, որտեղ գտնվում են ձերբակալված պատգամավորները, հավաքվել են ցուցարարները:
Ինչպես առաջին ալիքի լրագրողը փոխանցում է դեպքի վայրից, ցուցարարները պահանջել են ազատել պատգամավորներին: Տեղում մոբիլիզացված էին ոստիկանները:
Տարածված լրատվությամբ ոստիկանության շենքի մոտ է եկել շտապ օգնության մեքենան:
Հայաստանի հանրապետության դատախազությունը լրատվություն է տարածում ընդիմադիր պատգամավորների ձերբակալության մասին:
Ինչպես ասված է հայտարարությունում, Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքաելյանին ձերբակալել են հատուկ հետաքննչական ծառայության ներկայացուցիչները: Նրանք մեղադրվում են սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները չկատարելու մեջ:
Կոնկրետ, քրեական գործը հարուցվել է՝ բողոքի ակցիան օրենքով սահմանված պահանջները խախտելով կազմակերպելու գործով: Ինչպես հայտարարել են դատախազությունում, պատգամավորների ձերբակալության մասին արդեն իրազեկվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահը:
Հայաստանի ոստիկանության տվյալներով, Երևանում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, ժամը 15:00-ի համար ձերբակալվել է 192 մարդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan