Չորրորդ հետևակային բրիգադի հենակետում ամանորյա միջոցառում է անցկացվել
Վազիանիի չորրորդ հետևակային բրիգադի հենակետում զինծառայողների երեխաների համար Ամանորյա միջոցառում է անցկացվել: Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն և Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին շնորհավորել են զոհված, վիրավոր և գործող զինծառայողների երեխաների առաջիկա Սուրբ Ծնունդը և Ամանորը։
Երեխաների ամանորյա տրամադրության մասին հոգացել են վրացի երգիչները, հեքիաթների հերոսներն ու անիմատորները։ Ռազմաբազայում կազմակերպվել էր նաեւ ամանորյա գյուղ, որտեղ Ձմեռ պապը զինվորականների երեխաներին բաժանեց քաղցրավենիքով լի տոպրակներ։ Երեխաները նաև մասնակցում էին տարբեր զվարճալի միջոցառումների՝ նրանք հնարավորություն ունեցան նկարելու իրենց դեմքերը:
Զինվորական անձնակազմի երեխաների ամանորյա միջոցառումները կազմակերպում է ՊՆ-ն։ Միջոցառումներն արդեն հյուրընկալել են Գորիի 1-ին հետևակային բրիգադը, Քութաիսիի 3-րդ և Սենակի 2-րդ հետևակային բրիգադը: