Չնայած կորոնավարակի վտանգին, ինդոնեզիայում չխչիկների միսը կրկին օգտագործվում է
Չնայած կորոնավարակի վտանգին, ինդոնեզիայում չխչիկների միսը կրկին օգտագործվում է

Չնայած կորոնավարակի սպառնալիքին, չղչիկի միսը կրկին տարածված է Ինդոնեզիայում: «Reuters»-ի փոխանցմամբ, չղչիկների միսը վաճառվում է ճիշտ նույն քանակությամբ, ինչ նախկինում: Ինդոնեզիայի հյուսիսային շրջաններում չղչիկի միսը օգտագործվում է պանիկի ուտեստի մեջ:

«Կորոնավարակը ոչ մի ազդեցություն չի ունեցել վաճառքի վրա»,- ասել է Ինդոնեզիայում սննդի հաստատություններից մեկի սեփականատեր՝ Սթենլի Տիմբուլենտը: Նրա խոսքով, օրեկան վաճառում է 50-ից 60 չղչիկ, իսկ տոնական օրերին ՝ մոտ 600:

Ըստ որոշ գիտնականների, նոր կորոնավարակը մարդկանց մոտ տարածվել է հենց չղչիկներից: